Մեր ջուրը

Հայկական լեռնաշխարհը հարուստ է իր քաղցրահամ և ստորգետնյա ջրերով։

Արագած լեռը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է՝ 4090 մ։ Արագած լեռան լանջերը բնակեցվել են դեռևս հին ժամանակներից, որի մասին փաստում են լեռնազանգվածի շրջակայքում գտնվող պատմական կառույցները, ջրային ակունքների մոտ կանգնեցված վիշապաքարերը։ Գագաթին հայտնաբերվել են չորրորդական ժամանակաշրջանի սառցադաշտեր։ Շրջակայքում կան մի քանի լճեր, որոնք գոյանում են հենց լեռան ձնհալքներից։ Լեռնազանգվածը ունի 20-ից ավելի լեռնագագաթներ, սառցահալոցքային լճեր և ջրվեժներ։ Այդ պատճառով էլ Արագածի լանջերին են գտնվում Հայաստանի ամենաբերքառատ գյուղերը։

Արագած լեռը հարուստ է ստորգետնյա ջրերով։ Լեռան սրտից դուրս եկող բազմաթիվ աղբյուրներ տալիս են սառնորակ խմելու ջուր։ Ջուրն իր յուրահատուկ փափուկ համը ստանում է սնվելով ձնից ու անձրևից, զտվում է սառցադաշտերի և ժայռերի շերտերով անցնելով ու հարստանում է բնական հանքանյութերով։

Our Water

The Armenian Highlands are rich with freshwater and groundwater.

Mount Aragats is the highest peak of the Republic of Armenia (4090 m). The slopes of Aragats have been inhabited from the ancient times, which can be told by the historical buildings situated around the mountain massif, and the vishapakars (literally: dragon stones) erected near the water sources. Glaciers dating back to Quaternary period were found on the peak of Aragats. In the surrounding areas there are several lakes formed from the thaw of the mountain. The massif has more than 20 mountain peaks, thaw lakes and waterfalls. That is the reason that the villages located on the slopes of Aragats are the ones with the most fertile soil.

Mount Aragats is rich with groundwater. Various sources coming out of the mountain have cold and drinkable water. The water gets its uniquely soft taste by getting fed from snow and rain and gets distilled by passing through layers of glaciers and hills, and gets enriched by natural minerals.

Aragats mountain

Մեր արտադրանքը

Ջուրը կյանքի կենարար աղբյուրն է։ Ջրին են վերագրվում մաքրագործման և երկարակեցության հատկանիշներ։ Մարդու կյանքի համար ավելի կարևոր բան քան ջուրը չկա։

Հայաստանում բազմաթիվ առասպելներ, ավանդույթներ, ծեսեր և օրհնություններ կան ջրի հետ կապված։

Բարձրորակ բնական աղբյուրի ջուր, անմիջապես Արագածի լեռներից։

«Բյուր Ակնը» պրեմիում դասի և բարձրորակ բնական աղբյուրի ջուր է, որը սկիզբ է առնում Արագած լեռան աղբյուրներից։ Այն շշալցվում է հենց Բյուրականում, չի ենթարկվում լրացուցիչ վերամշակման և չի պարունակում լրացուցիչ հանքանյութեր ու հավելումներ։ Ունի փափուկ ու նուրբ համ, հարուստ է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բնական հանքանյութերով։

Վայելեք հանքանյութերով հագեցած սառնորակ ջուրը ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։

Our Products

Water is the vital source of life. It is attributed with the quality of providing purification and longevity. For humans there is nothing more important than water.

We offer high-quality natural spring water directly from the peaks of Aragats.

“Byur Aken” is premium class and high quality natural spring water which originates from the sources of Aragats mountain. It is bottled in Byurakan, does not undergo any additional reprocessing and does not include any other minerals and additives. It has soft and delicate taste, is rich in natural minerals essential for human body.

Enjoy the glacier water full of minerals anywhere, anytime!

product bottles

Մեր ընկերությունը պատասխանատվությամբ է վերաբերում շրջակա միջավայրին և չի չարաշահում բնական ռեսուրսները։ Մենք փորձում ենք շատերին հասանելի դարձնել այս բնական բարիքը միաժամանակ կառավարելով և պահպանելով բնական ռեսուրսները։ Մեր արտադրանքը համապատասխանում է արդյունաբերության բարձրագույն չափանիշներին։

Our company has an environment-friendly approach and does not overuse the natural resources. We are trying to make this natural good reachable for everyone by managing and protecting the natural resources at the same time. Our product meets all the highest industry standards.